Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էդի Մարսանը հույս ունի տեսուչ Լեսթրեյդին կրկին մարմնավորել Շեռլոք Հոլմսի մասին ֆիլմում

Էդի Մարսանը հույս ունի տեսուչ Լեսթրեյդին կրկին մարմնավորել Շեռլոք Հոլմսի մասին ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասան Էդի Մարսանը, որը հայտնի Է տեսուչ Լեսթրեյդի դերով Շեռլոք Հոլմսի մասին Գայ Ռիչիի ֆիլմերում, որոնցում նա նկարահանվել Է Ռոբերտ Դաունի-կրտսերի եւ Ջուդի Լոուի հետ միասին, ակնկալում Է նույն այդ հերոսի դերը խաղալ ռեժիսորի հաջորդ կինոնկարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, արտիստը մայիսի 20-ին ասել Է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

Գայ Ռիչին նկարահանել Է երկու ֆիլմ՝ «Շեռլոք Հոլմսը» եւ «Շեռլոք Հոլմս. ստվերների խաղը»: 2011 թվականից խոսակցություններ են ծավալվում «Շեռլոք Հոլմս-3» կինոնկարի նկարահանումների շուրջ: 2019 թվականի մարտին ռելիզի ամսաթիվը հետաձգել են 2021 թվականի դեկտեմբերի 22-ին: «Այժմ, որքան ես գիտեմ, գրում են սցենարը, որը դեռ պետք Է հաստատվի,- պարզաբանել Է Մարսանը:- Հաջորդ ֆիլմի հետ կապված աշխատանքն ընթանում Է արդեն մի քանի տարի: Հնարավոր Է՝ ես այնտեղ կրկին կմարմնավորեմ տեսուչին: Համենայն դեպս, ես դա շատ կցանկանայի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am