Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լիլիթ Մակունցը մանրամասներ է ներկայացրել վարչապետի հետ խորհրդակցությունից

 Լիլիթ Մակունցը մանրամասներ է ներկայացրել վարչապետի հետ խորհրդակցությունից

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում դատաիրավական համակարգում անհապաղ հեղափոխական փոփոխություններ իրականացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Աշխատանքային քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել անհապաղ միջոցներ ձեռնարկել` հեղափոխական փոփոխություններ իրականացնելու դատաիրավական համակարգում: Ընդ որում, այդ փոփոխությունները պետք է զուգահեռ լինեն մի քանի մարմինների հետ համատեղ: Խոսքն առաջին հերթին կառավարության մասին է, ինչպես նաև անհրաժեշտ է դատաիրավական համակարգի անմիջական ներգրավվածությունը, ներգրավված պետք է լինի նաև Ազգային ժողովը, այն առումով, որ մայիսի 24-ին արդեն սկսվում են հանրային քննարկումներ անցումային արդարադատության հետ կապված, և այդ հանրային քննարկումներում, որտեղ ներկա են լինելու նաև հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակությունների լայն ներկայացուցիչներ: Նրանց առաջարկությունները նույնպես ներկայացվելու են աշխատանքային խմբին, և լուծումներում դրանք նույնպես պետք է ներգրավված լինեն»,- ասաց Մակունցը:

Մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր արել մայիսի 20-ին, ժամը 08:30-ից փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերն այնպես, որ ոչ ոք չկարողանա մուտք գործել և դուրս գալ դատարանի շենքից: Մայիսի 20-ին հրավիրած խորհրդակցության ընթացքում Փաշինյանը հայտարարեց դատական համակարգում վիրահատական միջամտությունների իրականացնելու անհրաժեշտության մասին: Խորհրդակցությունից հետո վարչապետը հորդորեց ժամը 13:30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am