Սահակաշվիլիի տիկինը պարտվել Է Զուգդիդի քաղաքագլխի ընտրություններում
11:06, 20 Մայիս 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության համաձայն՝ Զուգդիդի ընտրական տարածքում ամփոփվել են բոլոր 107 ընտրատեղամասերից ստացված տվյալները: Դրանց համաձայն՝ երկրում իշխող կուսակցության թեկնածուն՝ Գեորգի Շենգելիան, հաղթում Է ընտրողների 54,18 տոկոս ձայներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
«Ազգային շարժում»-ից թեկնածու Սանդրա Ռուլովսը հավաքել Է ձայների 42,84 տոկոսը: Մյուս թեկնածուները հավաքել են ընտրողների ձայների մեկ տոկոսից պակասը:
Զուգդիդում ընտրողների ակտիվությունը կազմել Է 46,88 տոկոս:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում