Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Չինաստանում երեք մարդ Է զոհվել բարի տանիքի փլվելու հետեւանքով, տուժածների թիվն անցնում Է 80-ից

Չինաստանում երեք մարդ Է զոհվել բարի տանիքի փլվելու հետեւանքով, տուժածների թիվն անցնում Է 80-ից


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի Գուանսի Չժուանի Ինքնավար Շրջանի Բայսեի քաղաքային օկրուգում բարի տանիքի փլուզման զոհերի թիվը հասել Է երեքի: Ինչպես մայիսի 20-ին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, եւս 83 մարդ վիրավորվել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տեղական ժամանակով 08:00-ի (Երեւանի ժամանակով 04:00-ի) տվյալներով՝ տուժածներից մեկի վիճակն օրհասական Է, եւս յոթ հոգու վնասվածքները ծանր են: 62 տուժածներ գտնվում են բժիշկների հսկողության ներքո, 13 հոգի արդեն տուն Է ուղարկվել:
Տանիքի փլուզումը տեղի Է ունեցել «0776» բարում գիշերը տեղական ժամանակով 01:00-ին: Արտակարգ պատահարի վայրում փրկարարական գործողությունը շարունակվում Է: Դրան մասնակցում Է արտակարգ ծառայությունների 160 աշխատակից, գործի Է դրված 22 միավոր տեխնիկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am