«Բավարիա»-ն 29-րդ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն
23:04, 18 Մայիս 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի «Բավարիա»-ն Բունդեսլիգայի վերջին տուրում հաղթելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ին և պահպանեց երկրի չեմպիոնի տիտղոսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տուրի վերջին խաղում «բավարացիները» հաղթեցին 5:1 հաշվով: «Բավարիա»-ն 29-րդ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն՝ հավաքելով 78 միավոր: Երկրորդ տեղում է Դորտմունդի «Բորուսիա»-ն, իսկ «Լայպցիգ»-ը արժանացավ բրոնզե մեդալի:
Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին խփելով 22 գնդակ ճանաչվեց Գերմանիայի առաջնության լավագույն ռմբարկու։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում