«Բավարիա»-ն 29-րդ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն

Armenpress 23:04, 18 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի «Բավարիա»-ն Բունդեսլիգայի վերջին տուրում հաղթելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ին և պահպանեց երկրի չեմպիոնի տիտղոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տուրի վերջին խաղում «բավարացիները» հաղթեցին 5:1 հաշվով: «Բավարիա»-ն 29-րդ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն՝ հավաքելով 78 միավոր: Երկրորդ տեղում է Դորտմունդի «Բորուսիա»-ն, իսկ «Լայպցիգ»-ը արժանացավ բրոնզե մեդալի:

Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին խփելով 22 գնդակ  ճանաչվեց Գերմանիայի առաջնության լավագույն ռմբարկու։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am