Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չինաստանում երկրաշարժի հետևանքով աղետի գոտում է հայտնվել 476 մարդ

Չինաստանում երկրաշարժի հետևանքով աղետի գոտում է հայտնվել 476 մարդ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հյուսիս-արևելյան Ցզիլին նահանգում մայիսի 18-ի առավոտյան տեղի ունեցած 5,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 160 շենք, 476 մարդ հայտնվել է աղետի գոտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:

Աղետի գոտում հայտնված անձանցից 75-ը տարհանվել են: Հաղորվում է, որ 33 շենք լրջորեն վնասվել են: Ուղիղ տնտեսական վնասը գնահատվում է շուրջ 3,1 մլրդ յուան (շուրջ 450 մլն ԱՄՆ դոլար):

Տուժածների կամ մահացածների մասին տվյալներ չկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am