Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գերմանիայում ՀՀ դեսպանը Հալլեում մասնակցել է «Լևոն 1-ին. անդրծովյան տարածքների հայոց թագավոր» ցուցահանդեսի բացմանը

Գերմանիայում ՀՀ դեսպանը Հալլեում մասնակցել է «Լևոն 1-ին. անդրծովյան 
տարածքների հայոց թագավոր» ցուցահանդեսի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն մայիսի 17-ին աշխատանքային այցով եղել է Սաքսոնիա-Անհալթ երկրամաս։ Այցի ընթացքում դեսպանին ընդունել է երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլլները (Marco Tullner): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Բարձր գնահատելով կրթության ոլորտում Սաքսոնիա-Անհալթի և Հայաստանի միջև ակտիվ համագործակցությունը` զրուցակիցները մանրամասն քննարկեցին այդ ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը։

ՀՀ դեսպանին ընդունեց նաև Հալլեի քաղաքապետ Բերնդ Վիգանդը (Bernd Wiegand)։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց քաղաքային գործընկերության հեռանկարներին։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։

Այցի շրջանակներում Հալլեի Մորիցբուրգ արվեստի թանգարանում «Լևոն 1-ին. անդրծովյան տարածքների հայոց թագավոր» ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը դեսպան Սմբատյանը հանդես եկավ ողջույնի խոսքով: Դեսպանը, մասնավորապես, անդրադարձավ դեռ միջնադարում հայկական մետաղադրամների պատմական նշանակությանը և դերին»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am