Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Սեպտեմբերին Ազգային գրադարանում նախատեսվում է չինարեն գրքերի ցուցահանդես


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային գրադարանում պահվող չինարեն 350 գրքերի ցուցահանդեսը կկայանա սեպտեմբեր ամսին. միջոցառումը կկազմակերպվի Հայաստանում Չինաստանի դեսպանատան հետ համագործակցությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը:

«350 գրքից 10-ը հայ գրականություն է՝ թարգմանված չինարեն՝ «Սասունցի Դավիթ» էպոսը, Հովհաննես Թումանյանի պատմվածքները, Չարենցի ստեղծագործություններից և այլն: Ցուցահանդեսը, հավանաբար, կազմված կլինի 3 մասից: Առաջինը՝ չինական գրականությունը չինարենով, մյուս մասը՝ հայ գրականությունը չինարեն թարգմանությամբ և երրորդը՝  չինական գրականությունը հայերեն թարգմանությամբ»,- նշեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Նրա խոսքով չինարեն թարգմանություններն ակտիվացել են վերջին ժամանակաշրջանում: Սարիբեկյանն իր ուրախությունը հայտնեց, որ այսօր հնարավորություն կա Հայաստանի ազգային գրադարանում զետեղել մի ամբողջ Չինաստան:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ