Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ժամկետանց պարտքերի վճարման դեպքում հողօգտագործողները կազատվեն հողի վարձավճարի տույժ-տուգանքներից. Արցախի պետական նախարար

Ժամկետանց պարտքերի վճարման  դեպքում հողօգտագործողները կազատվեն հողի 
վարձավճարի տույժ-տուգանքներից. Արցախի պետական նախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 17-ին գյուղատնտեսության նախարարի, շրջանների վարչակազմերի ղեկավարների և «Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի» տնօրենի մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ընթացիկ տարվա բերքահավաքի աշխատանքների կազմակերպման աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի պետական նախարարի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը կարևորել է գյուղացիներին սահմանված ժամկետում մթերման գործընթացի մասին տեղեկացնելու, ինչպես նաև անկորուստ բերքահավաք կազմակերպելու հարցերը: «Պետք է հողօգտագործողների համար ապահովենք առավելագույն հնարավորություններ, որպեսզի իրացման և մթերման համար խոչընդոտներ չլինեն, և գործընթացը կազմակերպվի հնարավորինս ընդունելի գներով»,- ասել է Գ․ Մարտիրոսյանը:

Խորհրդակցության ընթացքում գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը ներկայացրել է հացահատիկային դաշտերի իրավիճակի, հունձի նախապատրաստական աշխատանքների ընթացքի և գյուղատնտեսական տեխնիկայի՝ առկա և անհրաժեշտ քանակի մասին տեղեկություններ: 

Խոսելով բերքահավաքի գործընթացի կազմակերպման մասին՝ Գ. Մարտիրոսյանը  բոլոր վարչակազմերի ղեկավարներին հանձնարարել է նախնական տեղեկություններ հավաքագրել սպասվող բերքի ծավալների և բերքատվության վերաբերյալ, իսկ գյուղատնտեսության նախարարին ու «Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի» տնօրենին՝ սահմանված  ժամկետում ուսումնասիրել հացահատիկային մշակաբույսերի շուկայական գինը և առաջարկություններ ներկայացնել մթերման գների վերաբերյալ:

Գ. Մարտիրոսյանը «Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի» տնօրենին հանձնարարել է, որ մթերում և բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հետ բանակցություններ տարվեն, որպեսզի այս ուղղությամբ նույնպես  ժամկետների ուշացումներ չլինեն:

Խորհրդակցության ընթացքում պետական նախարարը հանդես է եկել  կարևոր հայտարարությամ. «Կառավարության համապատասխան որոշմամբ կսահմանվի նոր կարգ, համաձայն որի՝ շրջանների հողօգտագործողները, որոնք ունեն կուտակված վարձավճարների պարտավորություններ և որոնց վրա կա հաշվարկված տույժեր և տուգանքներ՝ սահմանված ժամկետանց պարտավորությունների մարման դեպքում՝ կազատվեն կուտակված տույժ-տուգանքներից»: 

Հանդիպման վերջում մտքեր են փոխանակվել հակահրդեհային պայքարի շրջանակներում հսկողության խստացման, ճանապարհների բարեկարգման և այլ հարցերի շուրջ։

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am