Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Զարիֆը նշել Է գործնական քայլերի անհրաժեշտությունը միջուկային գործարքը պահպանելու համար

Զարիֆը նշել Է գործնական քայլերի անհրաժեշտությունը միջուկային գործարքը պահպանելու համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ միջազգային հանրակցության կողմից գործնական քայլեր են անհրաժեշտ միջուկային գործարքը պահպանելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարեւոր Է, որ այս նոր փուլի ընթացքում մենք սերտ կոնսուլտացիաներ ունենանք չինական կողմի հետ իրադրության զարգացման, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով Իրանի իրավունքների իրացման վերաբերյալ Թեհրանի որոշման շուրջ»,-ասել Է Զարիֆը Պեկին ժամանելուց հետո, որի ելույթի տեսագրությունը հրապարակված Է Իրանի ԱԳ նախարարության Telegram-ալիքում:

«Միջուկային գործարքի փրկումը միջազգային հանրակցության պարտականությունն Է: Եթե համաշխարհային հանրակցությունն զգում Է, որ ԳՀՀԾ-ն կարեւոր ձեռքբերում Է, ապա նա պետք Է Իրանի օրինակով գործնական քայլեր ձեռնարկի դրա պահպանման ուղղությամբ»,-հավելել Է Իրանի նախարարը:

Նա նշել Է, որ նաեւ քննարկելու Է Թեհրանի եւ Պեկինի երկկողմ հարաբերությունները: Նրա խոսքով՝ Չինաստանն Իրանի կարեւորագույն գործընկերներից մեկն Է ինչպես քաղաքական, այնպես Էլ տնտեսական առումով: Ինչպես հայտնել Է Իրանի ԱԳ նախարարությունը, Զարիֆը մայիսի 17-ին նշված հարցերի շուրջ բանակցություններ կվարի Չինաստանի իր պաշտոնակից Վան Իի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am