Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Boeing-ն ավարտեց 737 MAX ինքնաթիռների համար ծրագրային ապահովման նորացումը

Boeing-ն ավարտեց 737 MAX ինքնաթիռների համար ծրագրային ապահովման նորացումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Boeing ընկերությունն ավարտել Է 737 MAX ինքնաթիռներում մանեւրման շտկման համակարգի (MCAS) համար ծրագրային ապահովման նորացումը, որի խափանումը, ենթադրաբար, դարձել Է այդ տիպի երկու հանրանավերի կործաման պատճառը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Boeing-ն ավարտել Է 737 Max ինքնաթիռների ծրագրային ապահովման նորացումը… Ընդամենը 737 Max ինքնաթիռները՝ վերափոխված MCAS-ով օդում անցկացրել են 360 ժամ 207 թռիչքների ընթացքում»,- ասված Է ընկերության հայտարարության մեջ:

Ընկերությունը նշում Է, որ ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությանը (FAA) կտա լրացուցիչ տեղեկատվություն, ինչից հետո կողմերը կպայմանավորվեն նորացված ծրագրային ապահովմամբ ինքնաթիռի հավաստագրային թռիչքի շուրջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am