Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի մայիսի 18-ին

Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի մայիսի 
18-ին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով արդեն չորրորդ օրն ընթացող՝ խափանման միջոցի հարցի քննությունն ավարտվեց:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար: Որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին ժամը 16:00-ին:

Մեղադրող դատախազական խումբն էլ պնդեց, որ կալանքի մասին որոշումը հիմնավոր է և այն պետք չէ փոխել։  Չորս օր շարունակ պաշտպանական կողմը ներկայացնում էր խափանման միջոցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Նրանք հայտարարեցին, որ կալանավորման որոշումն անհիմն է և, նույնիսկ, միջնորդեցին վերացնել 300.1 հոդվածի մասով քրեական հետապնդումը։

Նիստի ժամանակ ելույթ ունեցավ նաև Ռոբերտ Քոչարյանը։ Նա անդրադարձավ փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցությանը, ներկայացրեց դրա վերաբերյալ մանրամասներ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am