Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իտալական ընկերությունները Հայաստանում ներկայացնելու են իրենց կանաչ տեխնոլոգիաները

Իտալական ընկերությունները Հայաստանում ներկայացնելու են իրենց կանաչ 
տեխնոլոգիաները

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Վինչենցո դել Մոնակոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերը  քննարկել են ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ կարևորելով երկու պետությունների բնապահպանական կառույցների համագործակցության սերտացման և փորձի փոխանակման ուղղությամբ առարկայական գործողությունների իրականացումը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել պետությունների բնապահպանության ոլորտի լիազոր մարմինների միջև համագործակցության հուշագրի ստորագրման գործընթացին։

Դեսպան  Վինչենցո դել Մոնակոն Էրիկ Գրիգորյանին նաև տեղեկացրել է, որ այս տարվա հունիսին Հայաստանում կայանալիք  հայ-իտալական բիզնես ֆորումին մասնակցելու են կանաչ  տեխնոլոգիաներ ներդնող իտալական ընկերությունները և  նախարարին հրավիրել  ներկա գտնվելու հիմնական միջոցառմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am