Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը 3 տարի ժամկետով հետաձգեց «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸ-ի ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարման ժամկետը

Կառավարությունը 3 տարի ժամկետով հետաձգեց «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸ-ի ներմուծվող 
ապրանքների ԱԱՀ-ի վճարման ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 3 տարի ժամկետով հետաձգեց «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունիսի 1-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը կառավարության մայիսի 16-ի նիստում հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս շրջանում կառուցել 55 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։ Գործունեությունը նախատեսվում է սկսել 2020 թվականից։ Հետաձգման ենթակա սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի 885 մլն 900 հազար դրամ»,- ասաց Խաչատրյանը:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 10 նոր աշխատատեղ` 130 հազար դրամ միջին աշխատավարձով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am