ԱՄՆ-ի Պետդեպը վտանգի ամենաբարձր մակարդակն Է սահմանել Իրաքի համար
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը վտանգի ամենաբարձր՝ չորրրորդ մակարդակն Է սահմանել Իրաքի համար եւ կոչ Է անում իր քաղաքացիներին չուղեւորվել այդ երկիր ահաբեկչության, մարդկանց առեւանգման եւ զինված հակամարտության պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԱՄՆ-ի քաղաքացիներն Իրաքում ենթարկվում են բռնության եւ առեւանգումների մեծ ռիսկի: Իրաքում գործում են բազմաթիվ ահաբեկչական ու ապստամբական խմբեր, որոնք պարբերաբար հարձակումներ են կատարում ինչպես Իրաքի անվտանգության ուժերի, այնպես Էլ քաղաքացիական բնակչության վրա»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակված Է Պետդեպարտամենտի կայքում: Նշվում Է, որ մայիսի 15-ին գերատեսչությունը կարգադրել Է Իրաքից դուրս բերել ամերիկացի պետական այն ծառայողներին, որոնց աշխատանքը կապված չԷ օպերատիվ ծառայությունների հետ, այդ թվում՝ Բաղդադի դեսպանությունից եւ Էրբիլի հյուպատոսությունից: Այցագրային ծառայությունների տրամադրումը ժամանակավորապես կասեցվել Է: Ավելի վաղ ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (СЕНТКОМ) Իրաքում եւ Սիրիայում բարձրացրել Է տագնապի մակարդակը Իրանի կողմից զինծառայողների նկատմամբ հնարավոր սպառնալիքի կապակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում