Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեյը Ստոլտենբերգի հետ քննարկել Է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ կապված սպառնալիքները

Մեյը Ստոլտենբերգի հետ քննարկել Է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ կապված սպառնալիքները

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ Լոնդոնում քննարկել Է այն սպառնալիքները, որոնք դիտվում են Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Մեյի մամուլի քարտուղարի խոսքով՝ կողմերը քննարկել են անվտանգության հարցերը, որոնք ծառացած են դաշինքի հանդեպ, ներառյալ «ռուսական ագրեսիան եւ կիբեռսպառնալիքները Չինաստանի կողմից»:

Մեյը եւ Ստոլտենբերգը քննարկել են նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստման ընթացքը, որը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերին Լոնդոնում: Բացի դրանից, Մեծ Բրիտանիայի վարչապետը Ստոլտենբերգին շնորհավորել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մանդատը մինչեւ 2022 թվականը երկարացնելու առթիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am