Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մայիս

Բրիտանական հեռուստաշոուն եթերից հանել են մասնակցի մահվան պատճառով


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում առավել մեծ ժողովրդականություն վայելող հեռուստատեսային հաղորդումներից մեկը՝ The Jeremy Kyle Show-ն, անորոշ ժամանակով եթերից հանվել Է դրա մասնակցի մահվան պատճառով, որը վախճանվել Է հերթական թողարկման նկարահանումների ավարտվելուց մեկ շաբաթ անց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ITV հեռուստաալիքը, որով 2005 թվականից եթեր Է արձակվում այս հեռուստաշոուն:

«Բոլորը ITV-ում եւ The Jeremy Kyle Show-ում ցնցված են եւ վշտացած նոր թողարկման նկարահանումներից մեկ շաբաթ անց շոուի մասնակցի մահվան լուրից»,-ասել Է հեռուստաալիքի մամուլի քարտուղարը, նշելով, որ «ճակատագրական» հաղորդումը չի ցուցադրվելու եթերով: «Հաշվի առնելով տեղի ունեցածի լրջությունը՝ ITV-ն նաեւ որոշել Է կասեցնել The Jeremy Kyle Show-ի ինչպես նկարահանումները, այնպես Էլ հեռարձակումը, որպեսզի անցկացվի հեռուստաշոուի տվյալ թողարկման վերլուծությունը»,-հավելել Է հեռուստաալիքի ներկայացուցիչը: The Jeremy Kyle Show-ի նպատակն Է՝ ստի դետեկտորի եւ նույնիսկ գենետիկ փորձաքննության օգնությամբ որոշել կոնֆլիկտային եւ կենսական տարբեր իրավիճակնների իսկական պատճառները, որոնցում հայտնվել են հաղորդման հյուրերը: Հաճախ դրա մասնակիցները հայտնվում են դեպրեսիվ վիճակում՝ վերապրելով զայրույթ եւ բարոյական տառապանքներ: Միջին հաշվով հաղորդման յուրաքանչյուր թողարկումն Էկրանների առջեւ միլիոնանոց լսարան Էր հավաքում, այսինքն՝ մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ հեռուստադիտողը դիտում Էր այդ հեռուստաշոուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ