Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Արժանապատիվ աշխատավարձ, հարմարավետ պայմաններ, սոցիալական պաշտպանություն. զարկ է տրվել «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրին

  Արժանապատիվ աշխատավարձ, հարմարավետ պայմաններ, սոցիալական 
պաշտպանություն. զարկ է տրվել «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ), Հայաստանի գործատուների հանրապետական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի միջև ստորագրվեց «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի հուշագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրը պետք է իրականացվի 4 տարվա ընթացքում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ «Արժանապատիվ աշխատանք»-ն ունի 3 գերակայություն:

«Առաջին գերակայությունն՝ աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորումն է, որտեղ ակնկալում ենք օրենսդրական բարեփոխումներ, միջազգային չափանիշներին համապատասխան: Երկրորդ գերակայությունը՝ զբաղվածության քաղաքականության բարելավումն է, մասնավորապես, կանանց, տղամարդկանց և այլ խոցելի խմբերի հավասար հնարավորությունների ստեղծումն աշխատաշուկայում: Երրորդ գերակայությունը՝ սոցիալական գերակայությանն ուղղված գործողությունն է, որն իրենից ենթադրում է կոլեկտիվ բանակցությունների ամրապնդում»,- նշեց Բաթոյանը:

Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանց Քոլլերը շեշտեց, որ արժանապատիվ աշխատանք նշանակում է աշխատանք, որի համար ստանում ես համապատասխան արժանապատիվ աշխատավարձ, լավ աշխատանքային պայմաններ, սոցիալական պաշտպանություն:

«Այս ամենին հասնելու համար գոյություն ունեն ԱՄԿ-ի կոնվենցիաներ, որոնք կիրառելու համար պետք է ստորագրվեն և վավերացվեն անդամ պետությունների կողմից: Այս ծրագրի նպատակն է աջակցել կառավարությանը՝ իրականացնել այդ կոնվենցիաները, որոնք ստորագրվել են Հայաստանի կողմից»,- ասաց Քոլլերը:

Նրա խոսքով՝ «Արժանապատիվ աշխատանք»-ը նաև պայքար է մանկական, հարկադիր աշխատանքների, ինչպես նաև խտրականության դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am