Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թբիլիսիի փողոցներում սկսել են երթեւեկել նոր 10-մետրանոց ավտոբուսներ

Թբիլիսիի փողոցներում սկսել են երթեւեկել նոր 10-մետրանոց ավտոբուսներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում սկսել են երթեւեկել կանաչ գույնի նոր տասմետրանոց ավտոբուսներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

MAN մակնիշի կանաչ գույնի նոր 10-մետրանոց ավտոբուսների շնորհանդեսը տեղի Է ունեցել մայիսի 8-ին Թբիլիսիում: Նոր ավտոբուսներից մեկով շրջել Է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն՝ լրագրողների հետ միասին: Քաղաքապետարանը գնել Է 90 նոր ավտոբուս, եւ դրանցից 50-ն արդեն գտնվում են մայրաքաղաքում:

Մայիսի 13-ից թիվ 95 երթուղով՝ Մուխիանի բնակավայրից մինչեւ Բարաթաշվիլի փողոց, այսօրվանից կերթեւեկի ութ նոր ավտոբուս, իսկ թիվ 85 ուղեգծով՝ Վակե-Սաբուրտալո շրջանաձեւ երթուղով՝ չորս նոր ավտոբուս: «Իհարկե, դա բավարար չԷ հասարակական տրանսպորտը կարգի բերելու համար: Մինչեւ տարեվերջ կստացվեն 220 նոր ութմետրանոց ավտոբուսներ»,-ընդգծել Է Կալաձեն:

Ավտոբուսները կսարքավորվեն օդորակիչներով եւ օդափոխիչներով, ձայնային տեղեկատվական համակարգով, տեսամոնիթորինգի համակարգով, USB լիցքերով, անլար Համացանցով: Կալաձեն ընդգծել Է, որ ավտոբուսներն աշխատելու են Եվրո-6 դիզելային վառելիքով, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am