Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լիտվայի նախագահի ընտրությունների առաջին փուլը չպարզեց հաղթողին

Լիտվայի նախագահի ընտրությունների առաջին փուլը չպարզեց հաղթողին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում որոշվել են այն թեկնածուները, որոնք անցնում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկրի Գլխավոր ընտրական հանձնաժողովի կայքում:

Ձայների ավելի քան 30 տոկոսը հավաքել Է անկախ թեկնածու, տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան: Մեկ տոկոսից պակաս տարբերությամբ երկրորդ տեղում Է «Հայրենիքի միություն- Լիտվայի քրիստոնեադեմոկրատներ» կուսակցությունից թեկնածու, երկրի ֆինանսների նախկին նախարար Ինգրիդա Շիմոնիտեն: Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը, որը նույնպես մասնակցել Է ընրություններին, երրորդ տեղն Է զբաղեցրել մոտավորապես 20 տոկոս արդյունքով: Delfi պորտալի տեղեկատվության համաձայն՝ քաղաքական գործիչը պարտություն Է համարել երկրորդ փուլ չանցնելը եւ խոստացել Է լիազորությունները վայր դնել հուլիսի 12-ից:

«Դա նշանակում Է, որ ես չունեմ մարդկանց վստահությունը, որ ես չեմ կարող գլխավորել կառավարությունը»,- հայտարարել Է նա:

Ընդամենը պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում Էր ինը մարդ: Լիտվայի օրենսդրության համաձայն՝ առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք Է հավաքի ձայների առնվազն 51 տոկոսը: Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 26-ին:

Քաղաքացիները նախագահին ընտրում են հինգ տարի ժամկետով՝ մեկանգամյա վերընտրման հնարավորությամբ: 2009 թվականից պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնում Է Դալյա Գրիբաուսկայտեն, 2014 թվակաին նա վերընտրվել Է երկրորդ ժամկետով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am