Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Գյումրիում կկառուցվեն նոր սոցիալական բնակարաններ

Գյումրիում կկառուցվեն նոր սոցիալական բնակարաններ

ԳՅՈՒՄՐԻ,10 ՄԱՅԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՌԴԱ  բարեգործական հիմնադրամը Գյումրիում նոր  սոցիալական բնակարաններ կկառուցիՍա  ծրագրի երրորդ փուլն է, որի մեկնարկն ազդարարող հուշագիրը կնքվեց մայիսի 10-ին՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանի  միջև:

Այս փուլով նախատեսվում է կառուցել շենք՝ 18  բնակարանով, որից 14-ը մեկ սենյականոց, 4-ը երկու  սենյականոց: Ծրագրի ընդհանուր արժեքը  կազմում է 197 մլն 412 հազար դրամ, որի 15 տոկոսը հատկացվելու է Գյումրու  քաղաքապետարանի բյուջեիցԻնչպես նախագծման, այնպես էլ բարեկարգման աշխատանքները կատարվելու են քաղաքապետարանի կողմիցԱշխատանքները կմեկնարկեն անմիջապես և  կավարտվեն մինչև տարեվերջ:

«Ինչպես  անցած տարի, այս տարի ևս  նախատեսում ենք,որ  աշխատանքները կավարտվեն մինչև  տարեվերջ: Շնորհակալություն եմ հայտնում այն բարեգործներին՝ հատկապես Փասադենայի, ովքեր կանգնած են Գյումրի քաղաքի կողքին  և  ում շնորհիվ արդեն երրորդ անգամ իրականացնում ենք այս ծրագիրը»,-իր  խոսքում նշեց Գյումրու  քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանն էլ իր կողմից նշեց, որ  սա  բարեգործական  կազմակերպության լավագույն հաջողված ծրագրերից է: «Այս ծրագիրը չէր կարող կյանքի կոչվել, եթե չլիներ  փոխադարձ վստահությունը  քաղաքապետարանի հետ: Ի դեպ, սա  ավելի լուրջ  ներդրումային ծրագրերի մեկնարկ կարելի է համարել, քանի որ բարերարը պատրաստակամություն է հայտնում ավելի լուրջ ծրագրեր իրականացնելու»,-հավելեց Հրահատ Ստեփանյանը:

ԱՌԴԱ-ի  աջակցությամբ Գյումրիում  2017 թվականին շահագործման էր հանձնվել 11 բնակարան ևս 12  բնակարան շահագործման էր հանձնվել 2018  թվականին:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am