Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԱԱԾ-ում ոչնչացված նյութերը վերաբերել են մարդկանց ու իրադարձությունների լայն շրջանակի. Նիկոլ Փաշինյան

ԱԱԾ-ում ոչնչացված նյութերը վերաբերել են մարդկանց ու իրադարձությունների լայն 
շրջանակի. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ոչնչացված նյութերը վերաբերել են մարդկանց ու իրադարձությունների լայն շրջանակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Անդրադառնալով վարչապետի՝ մայիսի 8-ի ասուլիսում հնչեցված մտքին, որ անցյալ տարի ԱԱԾ-ում կարևոր փաստաթղթեր են ոչնչացվել, պատգամավորը հետաքրքրվեց, թե երբ են պարզել, որ այդ նյութերը ոչնչացվել են, և ինչու քրեական գործ հարուցված չէ: Վարչապետը նշեց, որ կոնկրետ ամսաթվով չի կարող ասել, թե որ օրն են հայտնաբերել: Սակայն հայտնաբերել են նախորդ տարի ամռանը:

«Մտածում էինք, որ այդ նուրբ թեմային հրապարակային պետք չէ անդրադառնալ, սակայն քանի որ կառավարությանը հարցադրումներ են հնչում, որոնք ոչ ուղղակիորեն առնչություն ունեն թեմայի հետ, օրինակ, թե արդյոք ԱԱԾ-ն չգիտի, թե Մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել և ինչպես, հասկանում ենք, որ պետք է ինչ-որ կերպ արձագանքել դրան: Եվ որոշեցին այդ թեման բարձրաձայնել, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի, թե ինչ է կատարվում»,-ասաց Փաշինյանն ու նշեց, որ նույնիսկ սխալ կլինի ասել, որ այդ նյութերը ոչնչացվել են, ճիշտ կլինի պարզապես ասել, որ դրանք տեղում չեն:

Նա նշեց, որ նախ պետք է համոզվեն, որ ճիշտ են հասկանում իրավիճակը: Եվ դրա համար ծառայողական քննություն է իրականցվում: Վարչապետը չպնդեց, բայց հավանական համարեց, որ փաստի առիթով քրեական գործ կհարուցվի և տեղի կունենա համապարփակ քննություն:

Բաբաջանյանը հետաքրքրվեց, թե արդյոք կասկածներ ունեն, որ նյութերն առնչվում են 2008- Մարտի 1-ի գործին: «Այն, որ դրանք լայնածավալ շրջանակի են առնչվում, ակնհայտ է, և մարդկանց և իրադարձությունների: Որոշ դեպքերում պատառիկներ են մնում, և դրանց հետևից գնալով արձանագրում ենք, որ բուն նյութը չկա»,-ասաց վարչապետն ու նշեց, որ նման դեպքերը բացահայտվել են ընթացքում:

Վարչապետ Փաշինյանը մայիսի 8-ի ասուլիսում հայտնել էլ, որ նախկին իշխանությունների հեռանալուց առաջ ԱԱԾ-ից նյութեր են ոչնչացվել: Ազգային անվտանգության ծառայությունում արդեն մի քանի ամիս է ընթանում է ծառայողական քննություն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am