Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում տնտեսական մենաշնորհները վերացված են. Փաշինյանը ներկայացնում է կոնկրետ տվյալներ

Հայաստանում տնտեսական մենաշնորհները վերացված են. Փաշինյանը ներկայացնում է 
կոնկրետ տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տնտեսական մենաշնորհները վերացված են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում ընտրվելու մեկամյակի առիթով հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով դրան ուղղված մի քանի վիճակագրական տվյալներ:

Մասնավորապես, 2018 թվականի վերջին շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78 տոկոս,  նախկին 95-ի փոխարեն, բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 38 տոկոս,  նախկին 57-ի փոխարեն, բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 29 տոկոս,  նախկին 43-ի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով՝ 29 տոկոս,  նախկին 51-ի փոխարեն: 

«Խնդրում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ սա 2018 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր արձանագրված ցուցանիշներն են: Որոշ գործարարներ որոշել են շաքարավազ, բենզին ներկրել Հայաստանի Հանրապետություն: Ինչ կցանկանան, կարող են ներկրել, բնականաբար, մենք չենք որոշում, թե ով ինչ ներկրի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am