Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Զարիֆը նշել Է Իրանի կողմից ԳՀՀԾ-ին մասնակցության վերանայման պայմանը

Զարիֆը նշել Է Իրանի կողմից ԳՀՀԾ-ին մասնակցության վերանայման պայմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Եվրամիությունը չկարողանա օգնել Իրանին՝ հակազդելու ԱՄՆ-ի պատժամիջոցներին, միջուկային գործարքը կիմաստազրկվի, եւ Թեհրանը կարող Է վերանայել դրան իր մասնակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Եթե ԳՀՀԾ-ով ապահովվեն Իրանի շահերը, իսկ ԵՄ-ն հավատարիմ լինի իր պարտավորություններին, Իրանը հանձնառու կլինի կատարելու պայմանավորվածությունը»,-ասել Է Զարիֆը:

Նրա խոսքով՝ Իրանի ժողովրդի համբերությունը սահմաններ ունի, իսկ միջուկային գործարքին երկրի մասնակցության շարունակումը կախված Է Թեհրանի համար դրա օգուտից եւ ԵՄ-ի գործելակերպից:

«Հենց որ ԵՄ-ն ի վիճակի չլինի օգնել Իրանին պատժամիջոցներին հակազդելու հարցում, հնարավոր Է՝ ԳՀՀԾ-ում Իրանի միակողմանի ներկայությունը կկորցնի իր իմաստն ու նշանակությունը: Այդ դեպքում հնարավոր Է՝ ԳՀՀԾ-ի շրջանակներում ընդունված սահմանափակումների վերանայումը»,-հավելել Է նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am