Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Թուրքական ընդդիմությունը չի պատաստվում բոյկոտել Ստամբուլի քաղաքագլխի կրկնական ընտրությունները

Թուրքական ընդդիմությունը չի պատաստվում բոյկոտել Ստամբուլի քաղաքագլխի կրկնական ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) հայտարարել Է Ստամբուլի կրկնական մունիցիպալ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Համապատասխան հայտարարությամբ մայիսի 7-ին հանդես Է եկել ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուն:

«Ամեն ինչ լավ Է լինելու, թող ոչ ոք չանհանգստանա: Մենք ժողովրդավարություն կբերենք մեր երկրին: Նոր ընտրությունները չենք բոյկոտելու, մասնակցելու ենք դրանց»,-նրա խոսքը մեջբերել Է NTV հեռուստաալիքը: Նա նաեւ նշել Է, որ կուսակցությունը Ստամբուլի քաղաքագլխի կրկնական ընտրություններում վերստին առաջադրում Է Էքրեմ Իմամօղլուի թեկնածությունը:

«Էքրեմ Իմամօղլուն կլինի բոլոր 16 մլն ստամբուլցիների թեկնածուն: Մենք կգնանք ընտրություններին: Նա հարուստների ու աղքատների թեկնածուն Է, նա միակ թեկնածուն Է, որը միավորում Է բոլոր ստամբուլցիներին»,-հայտարարել Է Քըլըջդարօղլուն:

Մինչ այդ Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը վերստին նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի թեկնածությունն Է առաջադրել Ստամբուլի քաղաքագլխի պաշտոնի համար, ինչի մասին հայտարարել Է երկրի նախագահ եւ ԱԶԿ-ի ղեկավար Թայիփ Էրդողանը: Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը նախօրյակին որոշում Է ընդունել չեղարկել Ստամբուլում կայացած ընտրությունների արդյունքները, որոնցում պարտություն Է կրել երկրի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Հանձնաժողովը հայտնել Է, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից թեկնածու Էքրեմ Իմամօղլուին քաղաքապետ ճանաչելու մասին հավաստագիրը հետ Է կանչվելու:

Ստամբուլում նոր մունիցիպալ ընտրությունները տեղի կունենան հունիսի 23-ին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես Է եկել հայտարարությամբ, որում մերժել Է այդ որոշման հետ կապված ցանկացած քննդադատություն եւ կոչ Է արել հարգել իրեն: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Իմամօղլուն առաջ Է անցել Յըլդըրըմից՝ մարտի 31-ի ընտրություններում հավաքելով ընտրողների 4,171 մլն ձայն: Իշխող կուսակցությունը 2002 թվականից ի վեր առաջին անգամ զիջել Է Ստամբուլի մունիցիպալ ընտրություններում, որը քաղաքագլուխը Էրդողանը եղել Է 1994-1998 թվականներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am