Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի պետական սեկտորում մոտ 3 հազար թափուր աշխատատեղ կա

 Հայաստանի պետական սեկտորում մոտ 3 հազար թափուր աշխատատեղ կա

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մասնավոր հատվածում 5 և ավելի աշխատակիցներ ունեցող շուրջ 5700 ուսումնասիրված ընկերություններում կա 2525 թափուր աշխատատեղ։ Պետական սեկտորում թափուր աշխատատեղերի թիվը 2989 է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա նշեց, որ նախարարությունը հիմնականում աշխատանք է տանում անմրցունակ քաղաքացիներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ:

Անդրադառնալով երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը՝ նախարարը կարևորեց այդ երեխաների ընտանիքներին ոչ միայն նյութական, այլև հոգեբանական աջակցությունը: «Մենք չենք խոսում երեխաներին ուղղակի մանկատներից դուրս բերելու և ընտանիքին վերադարձնելու մասին, առանց ընտանիքին աջակցելու»,-հավելեց նա:

Բաթոյանը նշեց նաև, որ քաղաքացիները կարիք ունեն սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման: «Մարդու կարիքը պետք է հասցեական լինի և այն պետք է նախ սոցաշխատողը ճանաչի: Քաղաքացիները կարիք ունեն սոցաշխատողի, որպեսզի իրենց խնդիրների մասին պետությունը, գերատեսչությունը տեղեկանա ինքնուրույն և ոչ թե մարդը գնա դիմի այս կամ այն կառույցին իր մասին իմաց տալու համար»,-ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am