Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանը Եվրախորհրդի նախագահող երկիրը կդառնա 2019 թվականին. վարչապետ Բախտաձե

Վրաստանը Եվրախորհրդի նախագահող երկիրը կդառնա 2019 թվականին. վարչապետ Բախտաձե

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը Եվրոպայի խորհրդի նախագահող երկիրը կդառնա 2019 թվականի աշնանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանի հանդիսավոր նիստում, որը նվիրված Էր Եվրախորհրդին Վրաստանի անդամակցության 20-ամյա հոբելյանին:

«2019 թվականի աշնանը մեր պետականության պատմության մեջ եւս մեկ Էջ կգրվի, երբ Վրաստանը դառնա Եվրոպայի խորհրդի նախագահող երկիր»,- ասել Է Բախտաձեն: Նրա խոսքով՝ երկրի իշխանություններն աշխատում են այն գերակայությունների վրա, որոնք գործողության գլխավոր ծրագիրն են լինելու նախագահման ժամանակաշրջանում: Վրաստանը նախագահությունը կընդունի նոյեմբերին՝ Ֆրանսիայից, որը, իր հերթին, այն մայիսին կստանա Ֆինլանդիայից: Վրաստանն առաջին անգամ Եվրախորհրդի նախարարների կոմիտեն կգլխավորի կես տարի՝ մինչեւ 2020 թվականի մայիսը, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am