Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ուժասպառ բրիտանուհին ծնկների վրա հասել մարաթոնի վերջնագծին եւ մեկ օր անց գնացել աշխատանքի

Ուժասպառ բրիտանուհին ծնկների վրա հասել մարաթոնի վերջնագծին եւ մեկ օր անց գնացել աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանուհի Հեյլի Քարրատերսը ծնկների վրա հասել Է Լոնդոնյան մարաթոնի վերջնագծին, սակայն հաջորդ օրը գնացել Է աշխատանքի: Տեսագրությունը հրապարակված Է The Telegraph հրատարակության Twitter-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

42-կիլոմետրանոց մրցատարածության վերջին մետրերին Քարրատերսը ծնկի Է իջել եւ չի կարողացել կանգնել: Մինչեւ վերջնագիծ մարզուհին ստիպված Է եղել սողալ, ինչի հետեւանքով վնասել Է ծնկները: Twitter-ում նա հրապարակել Է վիրակապված ոտքերի լուսանկարը՝ «Այժմ ես գիտեմ, թե ինչպես չպետք Է վազել մարաթոնները» ստորագրությամբ: Չնայած դրան, հաջորդ օրը Քարրատերսը վերադարձել Է Բիրմինհամի հիվանդանոց, որտեղ ռենտգենոլոգ Է աշխատում: Աղջիկը կարողացել Է մարաթոնի մրցատարածությունը հաղթահարել 2 ժամ, 34 րոպե եւ 3 վայրկյանում: Նա վազքով Է զբաղվում 2016 թվականից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am