Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բեռնատարը տասնյակ հազարավոր դոլարներ Է շաղ տվել ճանապարհի երթեւեկելի մասում

Բեռնատարը տասնյակ հազարավոր դոլարներ Է շաղ տվել ճանապարհի երթեւեկելի մասում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Միչիգանի նահանգում խճուղով ընթացող բեռնատարից դուրս Է թափվել շուրջ 30 հազար դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New York Daily News-ը:

Թղթադրամները թռել են ստվարաթղթե տուփից, որը դրված Էր ավտոմեքենայի թափքում: Անցնող մեքենաների վարորդները նկատել են ճանապարհի երթեւեկելի մասում թափված փողերը եւ նետվել են դրանք հավաքելու: Շուտով պատահարի վայր են ժամանել ոստիկանները: Նրանց հաջողվել Է հավաքել եւ տիրոջը վերադարձնել 2479 դոլար: Եվս 4510 դոլար գտել ու բերել են անցորդները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am