Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բռնցքամարտիկները նախապատրաստվում են միջազգային մրցաշարերի

Բռնցքամարտիկները նախապատրաստվում են միջազգային մրցաշարերի

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ բռնցքամարտիկները հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի եւ 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ անցկացնում են հերթական ուսումնամարզական հավաքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Տասնօրյա հավաքից հետո Հայաստանի հավաքականը կմասնակցի Խաբարովսկում եւ Սանկտ-Պետերբուրգում կայանալիք միջազգային մրցաշարերին: Ի դեպ, հավաքական է վերադարձել նաեւ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am