Եվրամիությունը կուսումնասիրի ուկրաիներեն լեզվի մասին Գերագույն ռադայի ընդունած օրենքը
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կուսումնասիրի ուկրաիներեն լեզվի մասին Ուկրաինայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը հենց որ այն հրապարակվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 26-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
«Այո՛, մենք տեղյակ ենք, որ խորհրդարանը նոր օրենք Է ընդունել լեզվի մասին: Մենք սպասում ենք օրենքի եզրափակիչ տարբերակի հրապարակմանը, որպեսզի ուսումնասիրենք դրա բովանդակությունը»,-ասել Է նա:
Կոսյանչիչը դրա հետ մեկտեղ ընդգծել Է, որ ԵՄ-ն քանիցս անհանգստություն Է հայտնել Ուկրաինայում լեզվի մասին օրենքի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ: «Ինչպես գիտեք, մենք բազմիցս կրկնել ենք, որ Ուկրաինայի իշխանությունները պետք Է այնպես անեն, որ օրենքը համապատասխանի Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նորմերին»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում