Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ  
Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 26-ին ընդունեց Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ  Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա է բավական լայն և բազմաշերտ օրակարգ՝ միաժամանակ հույս հայտնելով, որ տարբեր մակարդակներով փոխայցելությունները իրենց նպաստը կունենան նաև հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առավել ընդլայնմանն ու խորացմանը:

Անդրադառնալով նախագահ Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր հայտարարելու մասին որոշմանը՝ արտգործնախարարն ընդգծեց, որ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ֆրանսիայի եղբայրական ժողովրդի այս քայլը՝ ուղղված ժխտված արդարության վերականգնմանը:

Նախարար Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրեց կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը՝ ուղղված նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանմանը: Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներում հայ-ֆրանսիական փոխշահավետ համագործակցության զարգացման և առավել խորացման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները համակարծիք էին, որ Երևանի և Լիոնի միջև առկա է համագործակցության մեծ ներուժ՝ տնտեսական կապերը զարգացնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am