Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճապոնիայի կայսրը վերջին անգամ Է ներկայացել հանրությանը գահից հրաժարվելուց առաջ

Ճապոնիայի կայսրը վերջին անգամ Է ներկայացել հանրությանը գահից հրաժարվելուց 
առաջ
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Ակիհիտո կայսրը եւ Միտիկո կայսրուհին ապրիլի 26-ին վերջին անգամ են պաշտոնապես դուրս եկել հանրության առաջ որպես թագավորող զույգ՝ նախքան ապրիլի 30-ին գահից միապետի հրաժարումը: Նրանք մասնակցել են շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվիստների եւ այն գիտնականների՝ Տուկիոյում կայացած պարգեւատրման արարողությանը, որոնք լուրջ արդյունքների են հասել կենդանի բնության ուսումնասիրման բնագավառում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է NHK հեռուստաալիքը, այժմ 85-ամյա կայսրը եւ 84-ամյա կայսրուհին մինչեւ ամսվա վերջը կհանգստանան Տոկիոյի կենտրոնում գտնվող իրենց պալատական համալիրում: Ապրիլի 30-ին նրանք այնտեղ կմասնակցեն գահից հրաժարման պաշտոնական արարողությանը:
Այնտեղ իշխանության երեք ճյուղերի՝ կառավարության, խորհրդարանի եւ Գերագույն դատարանի ղեկավարների ներկայությամբ կայսրը կարտասանի հրաժեշտի ճառը:
Հաջորդ օրը՝ մայիսի 1-ին, Տոկիոյում կկայանա Ակիհիտոյի 59-ամյա ավագ որդու՝ ներկայիս գահաժառանգ արքայազն Նարուհիտոյի գահակալության հանդիսավոր արարողությունը: Այդ առիթով հիմնական միջոցառումները պլանավորված են հոկտեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am