Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի պատվիրակությունը Որուգվայում շարունակում է քաղաքական հանդիպումները

Արցախի պատվիրակությունը Որուգվայում շարունակում է քաղաքական 
հանդիպումները
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնտեվիդեոյում գտնվող Արցախի Հանրապետության պատվիրակությունը քաղաքական հանդիպումների շարքը լրացրել է 2019 թ. աշնանը կայանալիք Ուրուգվայի նախագահական ընտրություններում առաջադրված իշխող և ընդդիմադիր առաջատար քաղաքական ուժերի թեկնածուների հետ:
 
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, խորհրդարանում Սենատոր Լուիս Լակաժե Պոի հետ հանդիպման ժամանակ պատվիրակության ղեկավար Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախում պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումները: Կողմերը քննարկել են Ուրուգվայի և Արցախի միջխորհրդարանական կապերի ստեղծման և խորացման, ինչպես նաև հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները:
 
Ուրուգվայի մայարաքաղաքի նախկին քաղաքապետ Դանիել Մարտինեսի  խնդրանքով նախարար Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Արցախի միջազգային ճանաչման գործընթացին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլին:
 
Ուրուգվայի արդյունաբերության, էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Կարոլինա Կոսսեի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել իշխող «Լայն ճակատ» կոալիցիայի կենտրոնական գրասենյանկում, այլ հարցերի շրջանակում մտքեր են փոխանակվել Ուրուգվայում Արցախի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման հնարավորությունների մասին:
 
Անկախ Ուրուգվայում առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքներից, կողմերը արժևորել են շփումների շարունակականությունը:
 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am