Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում դպրոցական աղջկան ուսման Է հրավիրել միանգամից 115 քոլեջ

ԱՄՆ-ում դպրոցական աղջկան ուսման Է հրավիրել միանգամից 115 քոլեջ
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի բնակչուհին ուսումնառության հրավեր Է ստացել միանգամից 115 քոլեջից, որոնք նրան առաջարկել են 3,7 մլն ընդհանուր գումարի տարատեսակ ուսումնական դրամաշնորհներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին հայտնել Է ABC հեռուստաալիքը:
18-ամյա Անտոնիետ Լավը, որն ավարտել Է Նոր Օռլեանի (Լուիզիանայի նահանգ) դպրոցը, ստացել Է բարձր միջին բալ (չորս հնարավորից՝ 3,7): Այս արդյունքով աղջիկը որոշել Է փորձել փաստաթղթերը ներկայացնել հնարավորինս շատ քոլեջներ՝ կրթությունը շարունակելու համար: Նրա հարցմանն արձագանքել Է միանգամից 115 ուսումնական հաստատություն:
«Ես պարզապես շարունակում Էի ներկայացնել փաստաթղթերը: Ինձ համար հետաքրքիր Էր, թե քանի ուսումնական հաստատություն դրանք կընդունի: Սկզբում չԷի Էլ մտածում, որ դրանք շատ կլինեն, բայց դրանց թիվն ավելի ու ավելի Էր մեծանում»,- պատմել Է Լավը հեռուստաալիքին: Բացի ուսումից, նա հրապուրվում Է անիմեով, տեսախաղերով, անդամակցում Է խմբակների եւ հասարակական կազմակերպությունների, իսկ ազատ ժամանակ վաճառողուհի Է աշխատում գալանտերեայի խանութում: Ո՛չ Լավի ծնողները, ո՛չ նրա չորս եղբայրներն ու քույրերը, որոնցից ամենակրտսերն ինքն Է, չեն ստացել բարձրագույն կրթություն:
Այժմ գերազանցիկը, որը, ինչպես ճշտում Է հեռուստաալիքը, երազում Է ուսուցչուհի դառնալ, պետք Է մինչեւ մայիսի 1-ն ընտրություն անի 115 տարբերակից: Լավի խոսքով՝ իր նախապատվությունների թվում են՝ Լուիզիանայի պետական համալսարանը, Վալպարաիսոյի համալսարանը (Ինդիանայի նահանգ) եւ Հյուսիսային Տեխասի համալսարանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am