Զելենսկին կարճատեւ հանգստի Է մեկնել Թուրքիա
10:50, 26 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահական ընտրությունների հաղթող Վլադիմիր Զելենսկին երկու օրով հանգստանալու Է մեկնել Թուրքիա: Ապրիլի 26-ին այդ մասին նա հայտնել Է Facebook-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պայմանավորվել ենք ոչինչ չթաքցնել: Ահա: Մեկնում ենք Թուրքիա: Երեխաներին տանում եմ «Վեսելո» ամենամյա փառատոնին: Իսկ ինքս կվերադառնամ երկու օրից: Չորս ամսում առաջին հանգստյան օրերն են: Բոլորին մաղթում եմ ջերմություն, առողջություն եւ նորմալ հանգիստ»,- գրել Է Զելենսկին:
«Վեսլեո» ամենամյա փառատոնը, որը կազմակերպում Է «Կվարտալ 95» ստուդիան, տեղի կունենա արդեն 15-րդ անգամ: Ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 7-ը նրա մասնակիցներին եւ հյուրերին կընդունի Թուրքիայի Բոդրումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում