Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը կարևորում է համագործակցությունը բոլոր մարզերի հետ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը կարևորում է համագործակցությունը բոլոր մարզերի հետ

ԳՅՈՒՄՐԻ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչողական այցով ապրիլի 25-ին Գյումրիում էր ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին: Այցի շրջանակներում դեսպանը հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, մի շարք հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ: Ավելի ուշ դեսպանը եղել է նաև Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում և «Ամերիկյան անկյուն»-ում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը՝ դեսպանը կարևորեց երկու երկրների միջև շփումների ապահովումը:

«Երեկ ես Ծիծեռնակաբերդում ԱՄՆ անունից հարգանքի տուրք մատուցեցի 1915 թվականի ողբերգությանը զոհ գնացածների հիշատակին՝ իրադարձություններ, որոնք բնորոշվում են որպես զանգվածային վայրագություններ: Ես նաև իմ հաստատման լսումների ժամանակ անդրադարձ եմ կատարել այս հարցին. Այս պատմական իրողությունները մենք չենք ժխտում, մենք հարգանքի ու հիշատակի տուրքն ենք մատուցում այդ ողբերգությանը զոհ գնացած մարդկանց»,- նշեց դեսպանը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ին ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունը և «այդ իրադարձություններից հետո» ապրելու, արարելու ու կենսունակ հասարակություն ձևավորելու կամքը: «Մենք ԱՄՆ-ում բարձր ենք գնահատում այն ներդրումը, որ այնտեղ ունեն հայ համայնքի ներկայացուցիչները»,-հավելեց դեսպանը:

Խոսելով համագործակցության մասին՝ դեսպանը նշեց, որ կան նախաձեռնություններ, որոնք իրականացվելու են Երևանից դուրս՝ մարզերում: «Մենք կարևորում ենք համագործակցությունը Հայաստանի բոլոր մարզերի հետ՝ չկենտրոնանալով մայրաքաղաքի վրա: Տարբեր ուղղություններից Գյումրու հետ մեր աշխատանքում կարող ենք առանձնացնել տեխնոլոգիաների ոլորտը»,-նշեց դեսպանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]