Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Երևանի թիվ 181 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դպրոցի կցակառույցի բացման հանդիսավոր արարողությունը


ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թիվ 181 հիմնական դպրոցում ապրիլի 25-ին տեղի ունեցավ դպրոցի կցակառույցի բացման հանդիսավոր արարողությունը: Բնագիտական առարկաների նկատմամբ աշակերտների շրջանակում հետաքրքրության բարձրացման նպատակով դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանը ձեռնամուխ եղավ քիմիայի լաբորատորիայի կառուցմանը, որի շինարարության մեկնարկը տրվել էր դեռևս նախորդ տարի: կցակառույցի բացմանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կցակառույցը ներառում է քիմիայի ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիա, որը լավ հարթակ կհանդիսանա ոլորտում աշակերտների կողմից հետազոտական աշխատանքներ իրականացնելու, փորձի փոխանակման, նոր ծրագրերի ու գաղափարների իրականացման համար: Կցակառույցում  գործելու են էլեկտրոնային տեխնոլոգիաներով հագեցած նախնական զինվորական պատրաստության դասարան, ինչպես նաև տղաների և աղջիկների տեխնոլոգիայի դասարաններ, որոնք կահավորված են առարկայական չափորոշիչներին համապատասխան։ Այդտեղ աշակերտները կզարգացնեն իրենց ստեղծագործական ունակություններն ու հմտությունները, իսկ ձեռքի լավագույն աշխատանքները իրենց պատվավոր տեղը կզբաղեցնեն մշտական ցուցադրությունում:

«Դպրոցում շատ կան բնագիտական գիտելիքներով օժտված շնորհալի երեխաներ, որոնք իրենց գիտելիքները կդրսևորեն ու կզարգացնեն նորաբաց քիմիայի լաբորատորիայի շնորհիվ և որ այդ արդյունքները տեսանելի կլինեն շատ մոտ ապագայում»,- նշեց դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանը: Դպրոցում լիահույս են, որ նորարարությունները կհանդիսանան սաների  սովորելու, ստեղծագործելու խթանիչ ուժը, կտան մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև ժամանակակից աշխարհում մրցունակ մասնագետներ դառնալու հնարավորություն:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ