Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը մեկնաբանել Է Բայդենի մասնակցությունը նախագահական մրցարշավին

Թրամփը մեկնաբանել Է Բայդենի մասնակցությունը նախագահական մրցարշավին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել Է նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի՝ 2020 թվականի ընտրությունների նախօրեին նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ մտնելու հայտարարությունը, եւ կասկածի տակ Է դրել նրա մտավոր կարողությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Թրամփն ապրիլի 25-ին գրել Է Twitter-ում:

«Բարի գալուստ մրցարշավ, քնած Ջո,-գրել Է Թրամփը՝ Բայդենին չկոչելով ազգանվամբ:- Հուսով եմ, որ դու ունես մտավոր կարողություններ, ինչը վաղուց Է կասկածի տակ դրվում, նախնական ընտրություններում հաջող ընտրարշավ անցկացնելու համար»:

Թրամփը կարծիք Է հայտնել, որ դեմոկրատների կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար Բայդենի եւ նրա մրցակիցների միջեւ մրցակցությունն «աննախանձելի» Է լինելու: Վերջում Թրամփը հայտարարել Է, որ պատրաստ Է ընտրություններում մրցակցելու Բայդենի հետ: ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ապրիլի 25-ին ավելի վաղ հայտարարել Է, որ մտադիր Է 2020 թվականի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահի պաշտոնի համար:

«Մենք պայքարում ենք մեր ժողովրդի հոգու համար: Եթե մենք Դոնալդ Թրամփին ութ տարի տանք Սպիտակ տանը, նա հիմնավորապես եւ ընդմիշտ կփոխի մեր ժողովրդի բնույթը: Ես չեմ կարող մի կողմ մնալ եւ նայել, թե ինչ Է տեղի ունենում»,-ասել Է նա՝ հայտարարելով նախընտրական մրցավազքին իր մասնակցության մասին: Սպասվում Է, որ արդեն ապրիլի 25-ի երեկոյան Բայդենը կանցկացնի նախագահական ընտրարշավի համար միջոցների հանգանակման առաջին միջոցառումը: Այն տեղի կունենա Ֆիլադելֆիա քաղաքում: 76-ամյա Բայդենը Դեմոկրատական կուսակցության անդամ Է եւ մտադիր Է օգտագործել 2009-2017 թվականներին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում աշխատելու շրջանում ձեռք բերած իր փորձը: Սա կլինի Սպիտակ տունն զբաղեցնելու Բայդենի երրորդ փորձը. 1988 թվականի եւ 2008 թվականի ընտրարշավները նրան հաջողություն չբերեցին: 2016 թվականին նա որդու մահվան պատճառով հրաժարվեց նախընտրական մրցավազքին մասնակցելուց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am