Տնտեսություն

Կառավարությունը հաստատեց ՀՀ 2018թ. թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաստատեց ՀՀ 2018թ. թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն կներկայացվի Ազգային ժողով: Այս մասին գործադիրի ապրիլի 25-ի նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Բյուջետային տարվա ավարտի համար նախատեսված ընթացակարգ է, ըստ որի՝ տարեկան հաշվետվությունը նախատեսվում է, որ կքննարկվի Ազգային ժողովում: Այն մինչև մայիսի մեկը պետք է ներկայացվի Ազգային ժողով, և խորհրդարանը ըստ կանոնակարգի ենթադրվում է, որ մինչև նստաշրջանի ավարտը կվերջացնի քննարկումները, և կունենա արտահայտած վերաբերմունք բյուջեի կատարման 2018թ. տարեկան արդյունքների վերաբերյալ»,- ասաց Ջանջուղազյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում