Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

LG Electronics-ը կդադարեցնի սմարթֆոնների արտադրությունը Կորեայի Հանրապետությունում. KBS


ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: LG Electronics-ը մտադիր Է կրճատել սմարթֆոնների արտադրությունը Հարավային Կորեայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին հայտնել Է KBS հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ ֆիրմայի ղեկավարությունը որոշում Է ընդունել մեկ տարվա ընթացքում փակել Կյոնգիդո նահանգի Փյոնտհեկ քաղաքի գործարանը:

Արտադրությունը, ինչպես ենթադրվում Է, կտեղափոխվի ընկերության՝ Վիետնամում գտնվող գործարան: Ներկայում LG Electronics-ն արտադրական գծեր ունի Փյոնտհեկում, Վիետնայում, Բրազիլիայում եւ Չինաստանում: Ընդ որում Հարավային Կորեայում առավելապես հավաքում են պրեմիում-դասի սարքեր: Կյոնգիդո նահանգի գործարանում աշխատում Է 1,4 հազար մարդ, իսկ ընդամենն այս օբյեկտին բաժին Է ընկնում ընկերության սմարթֆոնների ամբողջ արտադրության 10-ից մինչեւ 20 տոկոսը:

LG-ի ղեկավարությունը պլանավորում Է աշխատակիցների մի մասին ազատել, իսկ մի մասին տեղափոխել այլ օբյեկտներ:

Ընկերության ստորաբաժանումը, որը պատասխանատու Է սմարթֆոնների համար, 16 եռամսյակ անընդմեջ գրանցում Է վճարային հաշվեկշռի դեֆիցիտ, որի կուտակված գումարը հասել Է 3 տրլն վոնի կամ 2,5 մլրդ դոլարի:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ