Երևանի քաղաքապետարանը 2019 թվականի առաջին եռամսյակում հավաքագրել է 100 տոկոսից ավելի եկամուտ
17:42, 23 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը 2019 թվականի առաջին եռամսյակի համար եկամուտները չի թերհավաքագրել, ավելին` ընդհանուր հավաքագրումը 100 տոկոսից ավելի է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հայտարարությանն այն մասին, որ քաղաքապետարանը առաջին եռամսյակի համար եկամուտները 50 մլն դրամ ավելի քիչ է հավաքագրել, քան 2018 թվականին։
«Չկա այդպիսի բան, ոչ միայն 50 միլիոն դրամ ավելի քիչ է հավաքագրվել, այլ ընդհանուր առմամբ 100 տոկոսից էլ շատ է եղել»,–ասաց Երևանի քաղաքապետը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում