Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ամերիկյան կողմը պաշտպանել Է Պուտինի հետ երկխոսություն վարելու Զելենսկու ցանկությունը

Ամերիկյան կողմը պաշտպանել Է Պուտինի հետ երկխոսություն վարելու Զելենսկու ցանկությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը պաշտպանել Է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն վարելու Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու մտադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անհրաժեշտ Է, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը ուղղակի բանակցություններ վարեն, եւ ես կարծում եմ, որ Պուտինի հետ խոսելու նրա (Զելենսկու) ցանկությունը լավ Է, այլ ոչ թե վատ»,- հայտարարել Է Վոլքերը PBS հեռուստաընկերության եթերում:

Ընդսմին հատուկ ներկայացուցիչը հիշեցրել Է, որ Զելենսկին «հաստատակամորեն հանդես Է գալիս Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն ապահովելու օգտին»: Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել Է ապրիլի 21-ին: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեաթերթիկների 99,98 տոկոսի տվյալների ամփոփումից հետո Զելենսկին հաղթանակ Է տանում ձայների 73,23 տոկոսով, իսկ նրա մրցակիցը՝ պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, հավաքել Է 24,45 տոկոս:

Ընտրված նախագահի պաշտոնակալման արարողությունը պետք Է կայանա մայիսի 31-ից ոչ ուշ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am