Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ինդոնեզիայում քվեները հաշվելիս ընտրական հանձնաժողովի 92 անդամ Է մահացել գերհոգնածությունից

Ինդոնեզիայում քվեները հաշվելիս ընտրական հանձնաժողովի 92 անդամ Է մահացել գերհոգնածությունից

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 92 մարդ Է մահացել Ինդոնեզիայում կայացած ընդհանուր ընտրություններից հետո քվեները հաշվելու ընթացքում սաստիկ գերհոգնածության պատճառով: Ապրիլի 23-ին այս մասին հայտնել Է Antara գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Արիֆ Բուդիմանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել Էր 54 մահացածների եւ 32 հոսպիտալացվածների մասին: Բուդիմանի տվյալներով՝ եւս 374 մարդ գանգատվել Է առողջական խնդիրներից քվեների հաշվումից հետո չափազանց հոգնածության պատճառով, որը շարունակվել Է մի ամբողջ օր: Զոհերից մեկը դարձել Է Մալուկուի նահանգի Ադոդո Մոլու բնակավայրի ընտրական տեղամասի ղեկավարը, նա մահացել Է իր տարածաշրջանում ընտրությունների արդյունքների ամփոփմանը նվիրված լիագումար նիստի ժամանակ:

Ինչպես ավելի վաղ հայտարարել Է ԿԸՀ-ի նախագահը, ապրիլի 17-ին կայացած ընտրությունները ամենախոշորն են դարձել աշխարհում: Բացի նախագահից, Ինդոնեզիայի քաղաքացիներն ընտրել են խորհրդարանի երկու պալատների պատգամավորներին, տեղացի օրենսդիրներին:

Ընդամենը դրանց մասնակցել Է գրեթե 240 հազար թեկնածու, որոնք հավակնել են 20 հազար տեղի: Մասնակցությունը հասել Է ձայնի իրավունք ունեցող 193 միլիոն մարդու գրեթե 80 տոկոսին: Ամբողջ երկրում բացվել Է ավելի քան 813 հազար ընտրական տեղամաս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am