Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Եղանակային անբարենպաստ պայմանները խանգարում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներին

Եղանակային անբարենպաստ պայմանները խանգարում են ճանապարհների փոսային 
նորոգման աշխատանքներին

ԳԱՎԱՌ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում վերջին տասն օրերի ընթացքում գրանցված ցուրտ ու տեղումնառատ եղանակները խանգարում են միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքների իրականացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ճանապարհների փոսային նորոգումների աշխատանքները նախատեսված է իրականացնել պետական բյուջեից հատկացված միջոցներով, ճանապարհների ձմեռային ու ամառային պահպանման ծախսերի հաշվին: ՀՀ Կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարության պատվիրատվությամբ նախատեսված է փոսային նորոգումներ իրականացնել միջպետական, ու հանրապետական ճանապարհներին, 361 կիլոմետր երկարությամբ, որտեղ պետք է ծախսվի 639 միլիոն դրամ: Գեղարքունիքի մարզպետարանի պատվիրատվությամբ փոսային նորոգումներ կիրականացվեն մարզային նշանակության 140 կիլոմետր երկարության ճանապարհներին, որտեղ պետք է ծախսվի 105 միլիոն դրամ:

«Աշխատանքները նախատեսված էր իրականացվել եղանակները տաքանալուն պես, սակայն այս տարի ձմեռը դեռ համառորեն չի նահանջում: Նույնիսկ վերջին օրերին ճանապարհներին ձյան ու մերկասառույցի շերտ է նստում: Եղանակները տաքանալուն պես ճանապարհաշինարարները կսկսեն աշխատանքները: Շինարարական կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերը կնքված են, գումարները՝ հատկացված»,-ընդգծեց Գեւորգ Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am