Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նյույորքցի ուսանողն Apple-ից մեկ մլրդ դոլար Է պահանջել դեմքերի ճանաչման համակարգի սխալի համար

Նյույորքցի ուսանողն Apple-ից մեկ մլրդ դոլար Է պահանջել դեմքերի ճանաչման համակարգի սխալի համար

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյույորքցի ուսանողը մեկ միլիարդ դոլարի հայց Է հարուցել ԱՄՆ-ի Apple ընկերության դեմ խանութներում դեմքերի ճանաչման համակարգի սխալի պատճառով, որը նրան որոնվող հանցագործի տեղ Է ընդունել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը:

18-ամյա Ուսման Բահը պնդում Է, որ 2018 թվականի նոյեմբերին Նյու Յորքում իրեն տանը ձերբակալել են եւ մեղադրել Apple-ի ֆիրմային խանութներում մի շարք գողություններ կատարելու մեջ: Կալանագիրը պարունակել Է կասկածյալի լուսանկարը, որն, ուսանողի կարծիքով՝ իրեն նման չԷ: Նա նաեւ նշել Է, որ գողություններից մեկը, որոնցում իրեն մեղադրել են, կատարվել Է հունիսին Բոստոնում այն օրը, երբ ինքը գտնվել Է իր ավարտական միջոցառմանը Մանհեթենի շրջանում:

Բահը պատմել Է, որ մինչ այդ կորցրել Է վարորդական իրավունքը: Այնտեղ լուսանկար չի եղել, բայց, հայցվորի կարծիքով՝ այն կարող Է հայտնված լինել իսկական գողի մոտ եւ որպես ինքնության հավաստագիր օգտագործված լինել Apple-ի խանութներում: Դրա հետեւանքով դեմքերի ճանաչման համակարգը կարող Էր սխալմամբ Բահի անունը կապել չարագործի դեմքի հետ:

Apple-ը եւ Security Industry Specialists պահպանական ֆիրման, որը նշված Է որպես երկրորդ պատասխանող, հրաժարվել են գործի վերաբերյալ մեկնաբանություններից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am