Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում առաջին վառելիքաձողն են հանել երրորդ ռեակտորի ավազանից

«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում առաջին վառելիքաձողն են հանել երրորդ ռեակտորի ավազանից

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tokyo Electric Power (TEPCO) գործարկու ընկերության մասնագետները բարեհաջող հանել են յոթ բանեցված վառլիքաձողից առաջինը «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանի երրորդ ռեակտորի ավազանից: Ապրիլի 23-ին այս մասին հայտարարել Է TEPCO-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ վառելիքային հավաքվածքը տեղափոխվել Է կայանի տարածքում գտնվող այլ ավազան, բայց ռեակտորի շենքի սահմաններից դուրս: Սպասվում Է, որ բոլոր ձողերի տեղափոխման ախատանքները կավարտվեն մինչեւ ապրիլի վերջը:

Ընդամենը երրորդ ռեակտորի ավազանում կա 566 վառելիքաձող, այդ թվում 514-ն՝ օգտագործված: Մնացած հավաքվածքների հանումը ենթադրվում Է սկսել հունիսին, իսկ ամբողջ գործողությունը TEPCO-ում մտադիր են ավարտել միայն 2020 թվականի ընթացքում: Երրորդ ռեակտորից հետո ճապոնացի մասնագետները կկարողանան համանման աշխատանքների ձեռնամուխ լինել առաջին եւ երկրորդ ռեակտորներում, որոնք ամենից ավելի են տուժել: «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթարը տեղի ունեցավ 2011 թվականի մարտին. ցունամիի հարվածը շարքից հանել Է Էներգամատակարարման եւ հովացման համակարգերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am