Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պուտինը Կիմ Չեն Ունի հետ կհանդիպի ապրիլի 25-ին Վլադիվոստոկի Ռուսկի կղզում

Պուտինը Կիմ Չեն Ունի հետ կհանդիպի ապրիլի 25-ին Վլադիվոստոկի Ռուսկի կղզում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի ապրիլի 25-ին՝ Վլադիվոստոկի Ռուսկի կղզում՝ Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի տարածքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Կոմերսանտը»՝ վկայակոչեով մի շարք աղբյուրներ:

Նույն օրվա երեկոյան Պուտինը կմեկնի Չինաստան «Գոտիներ եւ ուղիներ» երկրների գագաթանաժողովին: Ճշտվում Է, որ Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի ավանը որպես հանդիպման վայր ընտրել Է հյուսիսկորեական կողմը: Փհենյանում այդ տարբերակն են պնդել անվտանգության պահանջների պատճառով:

Ապրիլի 18-ին Կրեմլը հայտարարել Էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Ռուսաստան կայցելի ապրիլի երկրորդ կեսին: Դա կլինի ԿԺԴՀ-ի ներկայիս ղեկավարության առաջին այցը երկիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am