Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը 2018 թվականին ամենաշատ ռեադմիսիոն հայցեր ստացել է Գերմանիայից

Հայաստանը 2018 թվականին ամենաշատ ռեադմիսիոն հայցեր ստացել է Գերմանիայից

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը  2018 թվականին ԵՄ և ԵԱՏՄ երկրներից ստացել է 1042 ռեադմիսիոն հայց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, «Վերադարձ, հետընդունում (ռեադմիսիա) և վերաինտեգրում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը:

«ԵՄ երկրներից ամենաշատ հայցը ստացվել է Գերմանիայից՝ 684 հատ, որտեղ նշված անձանց թիվը կազմել է 1402: Հաջորդ ամենաշատ հայց ուղարկած երկիրը Ֆրանսիան է՝ 100 հայց, երրորդ հորիզոնականում է Նիդեռլանդները՝ 56 հայց»,- նշեց Չոբանյանը և հավելեց, որ Գերմանիայից ստանում են հայցեր այն անձանց մասին, ովքեր շատ երկար ժամանակ են ապրել այնտեղ, մոտ 15-20 տարի, սակայն չունեն այնտեղ ապրելու իրավական հիմքեր:

Նրա խոսքով՝ այդ վիճակագրությունը չի փաստում Հայաստան վերադարձի մասին, դրանք ուղղակի քաղաքացիության հաստատումներ են, սակայն այդքան մարդ Հայաստան չի վերադարձել:

Ընդհանուր առմամբ 2018 թվականին ռեադմիսիոն հայցերի հիման վրա իրականացված աշխատանքների արդյունքում 1709 անձի քաղաքացիությունը հաստատվել է, իսկ 341-ինը՝ ոչ:

2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստանը ստացել է 250 ռեադմիսիոն հայց, որից 164-ը՝ Գերմանիայից:

«Ընթացիկ տարվա վիճակագրական տվյալները նայելով պարզ է դառնում, որ նախորդ տարվա միտումները կպահպանվեն: Ամենաշատ ռեադմիսիոն հայցեր ստացվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից՝ 164 հատ: Երկրորդ տեղում է Ֆրանսիան՝ 29 հայց, իսկ երրորդ տեղում՝ Ավստրիան՝ 16 հայց»,- նշեց Չոբանյանը և հավելեց, որ, ընդհանուր առմամբ Եմ և ԵԱՏՄ երկրներից ստացվել է 250 ռեադմիսիոն հայց: 

Նրա կարծիքով՝ տարվա վերջում ընդհանուր հայցերի թիվը կարող է հասնել ավելի քան հազարի:

ԵՄ երկրներից ռեադմիսիոն հայցեր ստացվել են նաև Ավստրիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Լեհաստանից: ԵԱՏՄ երկրներից հայց ստացվել է միայն Ռուսաստանի Դաշնությունից՝ 42: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am